Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վարչապետն իր համար ստեղծում է նոր՝ «գրպանային արդարադատություն»

Վարչապետն իր համար ստեղծում է նոր՝ «գրպանային արդարադատություն»
15.02.2019 | 15:16

«Փաստը» գրում է. «Օրերս ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե «կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի՝ գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմը»:

Ավելին՝ նա հավելեց, թե «այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ, կոպիտ ասած, մեղավորության կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի»: Իրականում՝ նման արտառոց որոշման համար հիմք է հանդիսացել այն մտահոգությունը, որ առաջիկայում ՄԻԵԴ–ում կարող են նորանոր գործեր լսվել «ընդդեմ Հայաստանի», դրանց արդյունքում, ամենայն հավանականությամբ, կընդունվեն հայաստանյան դատարանների վճիռները բեկանող որոշումներ, ըստ այդմ՝ հայրենի դատարանի որոշումների համար պատասխան կտա պետությունը: Նախադեպեր արդեն իսկ կան:


Եվ ահա, այս ամենը շրջանցելու և ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար իշխանությունները գտել են խնդրի իրավական կարգավորում, որ պետությունն առանց դատական գործընթացների կարող է պարզաբանումներ պահանջել տվյալ գույքի ձեռքբերման և ծագման վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ Փաշինյանն իր համար ստեղծում է «գրպանային արդարադատություն», որը կարող է օգտագործել ցանկացած ժամանակ ցանկացած անձի նկատմամբ: Պատահական չէր նաև վարչապետի հիշատակումը ՄԻԵԴ–ի մասին. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում և չի համարվում մարդու իրավունքների խախտում»»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ