ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արցախի ՊՆ նախարարը և Հայաստանի ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը շփման գծում

Արցախի ՊՆ նախարարը և Հայաստանի ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը շփման գծում
16.02.2019 | 16:17

Արցախի ՊՆ նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը երեկ ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին:


Հանդիպմանը, որին ներկա էին նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել է անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Դիտվել է՝ 320

Մեկնաբանություններ