ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեկ ամսում սնունդը թանկացել է 4.2 տոկոսով

Մեկ ամսում սնունդը թանկացել է 4.2 տոկոսով
16.02.2019 | 16:35

«Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարեսկզբին Հայաստանում գնաճը շատ քիչ է եղել: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ գնաճը հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդամենը 0.6 տոկոս է կազմել: 2018թ. դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին գնաճը հասել է 1.7 տոկոսի: Մեկ ամսում հիմնականում թանկացել է սնունդը՝ 4.2 տոկոսով, մյուս ոլորտներում իրավիճակն մեղմ է՝ կամ գնանկում է արձանագրվել կամ գնաճը 1 տոկոսի չափով է: Կտրուկ թանկացել է կարտոֆիլը՝ 15.1 տոկոսով, խոսքն այն մթերքի մասին է, որը ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը համարում էր աղքատների ուտելիք՝ խորհուրդ տալով բավարարվել դրանով: 28.8 տոկոսով դեկտեմբերի համեմատ թանկացել են բանջարեղենը, 6.7 տոկոսով՝ մրգերը, 38.6 տոկոսով՝ տերևավոր ու ցողունավոր բանջարեղենը: Թանկացել է գառան միսը՝ 3.8 տոկոս, իսկ խոզի մսի գինը նվազել է 0.8 տոկոսով: Թեև քիչ, 0.4 տոկոսով, սակայն թանկացել է մակարոնեղենը, իսկ հացի գինը 0.6 տոկոսով է ավելացել»,-գրում է «Ժողովուրդը»:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ