ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը պատրաստվում է Լուսնի վրա արդյունահանել օգտակար հանածոներ

Ռուսաստանը պատրաստվում է Լուսնի վրա արդյունահանել օգտակար հանածոներ
17.02.2019 | 14:52

Ռուսաստանը ծրագրում է Լուսին հասցնել ծանր լուսնագնաց՝ օգտակար հանածոներ արդյունահանելու համար` RIA Novosti-ին հայտնել է հրթիռա-տիեզերական ոլորտի աղբյուրը: Բացի լուսնագնացից՝ արբանյակ կարձակվի բազմակի նավ՝ աջակցելու առաքելությանը և տեղափոխելու բեռները, լուսնային բազայի վրա շինարարության մոդուլները և նավիգացիայի և կապի աջակցման ուղեծրային սարք: Այս մշակումների նախաձեռնությամբ հանդես է եկել Լավոչկինի անվան գիտաարտադրական միավորումը: Տիեզերական սարքերի արձակումը պետք է տեղի ունենա 2031-2035-ին:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ