ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ում կցուցադրվի կատակերգություն՝ Մեգան Մարքլի դերակատարմամբ

ԱՄՆ-ում կցուցադրվի կատակերգություն՝ Մեգան Մարքլի դերակատարմամբ
17.02.2019 | 14:55

ԱՄՆ կինովարձույթում կհայտնվի կատակերգություն, որում արքայազն Հարիի տիկինը՝ Մեգան Մարքլը, 8 տարի առաջ կատարել է գլխավոր դերը: Ֆիլմը նկարահանվել է 2011-ին և կոչվում է «Օժանդակություն տղաների և աղջիկների համար՝ ինչպես ցած գլորվել», պատմում է ամերիկյան երիտասարդության ուրախ, անհոգ կյանքի մասին: Մարքլը դրանում խաղացել է գլխավոր դեր՝ աղջկա, որը սիրում է «տուսովկաներ»: Մարքլը պաշտոնապես ավարտել է կարիերան Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռան հետ ամուսնանալուց հետո, բայց մինչ այդ նա հասցրել է նկարահանվել 25 ֆիլմերում:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ