Տիրանայում ցուցարարները ժամեր շարունակ անկարգություններ են արել կառավարության ղեկավարի նստավայրի մոտ, շշեր և պայթուցիկներ նետել կառավարական շենքի ուղղությամբ: Վրդովված քաղաքացիները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:
Բողոքի ցույցերի պատճառը կառավարության ղեկավարի՝ Ալբանիայի մայրաքաղաքի շրջակայքում արագընթաց մայրուղի կառուցելու պլաններն են, որոնց պատճառով ապամոնտաժման վտանգի տակ են հայտնվել բազմաթիվ տներ: Ընդդիմությունը պնդում է, որ ավտոմայրուղու շինարարությունը կոռուպցիոն ռիսկեր և սխեմաներ է պարունակում: Ալբանացիների կասկածներն ու ճնշումները ստիպել են երկրի տրանսպորտի նախարարին հրաժարական տալ: