ԱՄՆ-ը Կոլումբիա է ուղարկել հումանիտար օգնությամբ բեռնված ևս մեկ օդանավ, որը նախատեսված է Վենեսուելայի համար: Սննդամթերքով, դեղորայքով բեռնված օդանավը վայրեջք է կատարել Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին: Սա վերջին շրջանում ԱՄՆ-ը երկրորդ հումանիտար օգնությունն է, հստակ չէ՝ այդ բեռները կհասնեն Վենեսուելա, որի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը Վաշինգտոնը չի ճանաչում։ Ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն, ում ԱՄՆ-ը ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, հայտարարել է, որ մտադիր է մինչև փետրվարի 23-ը հասնել օգնությունը ստանալուն: Ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են հավաքվել սահմանի մոտ և համոզել զինվորականներին բացել սահմանն ու թույլ տալ այդ օգնությունը մտցնել երկիր: