ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Թրամփի նախընտրած թեկնածուն ինքնաբացարկ է հայտարարել

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Թրամփի նախընտրած թեկնածուն ինքնաբացարկ է հայտարարել
17.02.2019 | 22:03

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի նախագահի թեկնածուն՝ Հեդեր Նոյերթը, ինքնաբացարկ է հայտարարել, տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ «Անցած երկու ամիսները շատ ծանր են անդրադարձել իմ ընտանիքի վրա, և ես որոշել եմ, որ իմ ընտանիքի շահերից բխում է, որպեսզի ես հանեմ իմ թեկնածությունը»,- ասել է Նոյերթը՝ փետրվարի 16-ին։ Հեդեր Նոյերթի առաջադրումը քննադատության ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ում։ Շատերը պնդում էին, որ 49-ամյա նախկին լրագրողը բավարար որակավորում չունի այդ պաշտոնի համար։ ABC, իսկ այնուհետև Fox News հեռուստաընկերությունների նախկին հաղորդավար Նոյերթը դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, թեև 2017-ի ապրիլից նա զբաղեցրել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնը, իսկ 2018-ից նաև համատեղության կարգով զբաղեցրել է Հանրային դիվանագիտության և հասարակայնության հետ կապերի փոխպետքարտուղարի պաշտոնը։ Թրամփը նախկին լրագրողի թեկնածությունն առաջադրել էր 2018-ի հոկտեմբերին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից հեռացած Նիկի Հեյլիի փոխարեն։

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ