ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ: «Մենք արդեն նախապատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել։ Բավական լավ օրակարգ է։ Բավական առաջ ենք գնացել ծրագրով, որը կոչվում է ճանապարհային քարտեզ։ Կարծում եմ, Բրյուսել այցի ժամանակ մենք ավելի հստակեցված կունենանք մեր աշխատանքները թե ԵՄ աջակցության մասով, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացնելու առումով», - Մյունխենում լրագրողներին ասել է Զոհրաբ Մնացականյանը: