ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Մամեդյարովի հետ առանձին հանդիպում չի ծրագրվել, բայց խնդիր չունենք շատ հանգիստ ոտքի վրա հանդիպել, բարևել

Զոհրաբ Մնացականյան. Մամեդյարովի հետ առանձին հանդիպում չի ծրագրվել, բայց խնդիր չունենք շատ հանգիստ ոտքի վրա հանդիպել, բարևել
17.02.2019 | 22:04

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Մյունխենում ծրագրված չէ։ «Մենք չէինք ծրագրել առանձին հանդիպում։ Մենք կարող ենք հանդիպել, դեռևս առիթ չենք ունեցել, եթե միջանցքում հանիպենք, մենք խնդիր չունենք ԱԳ նախարար Մամեդյարովի հետ շատ հանգիստ միասին ոտքի վրա հանդիպել, բարևել և եթե ինչ որ բան ունենք փոխանակելու... Բայց առանձնահատուկ չէինք ծրագրել։ Ծրագրված չի եղել, ինչը չի նշանակում, որ խոսելու բան չունենք, ուղղակի աշխատանքը շարունակվում է», - Մյունխենում լրագրողներին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով, շուտով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան։ «Հանդիպման նպատակներից մեկը՝ աշխատել այն ուղղությամբ, որ որքանով կկարողանանք պատրաստել համապատասխան դաշտ մեր ղեկավարների հանդիպման համար։ Կշարունակենք աշխատել։ Չհանդիպելը չի նշանակում, որ ինչ որ խնդիր կա, պատճառ չկա հանդիպելու», - նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ