ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում կարճատև զրույց է ունեցել Ջո Բայդենի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում կարճատև զրույց է ունեցել Ջո Բայդենի հետ
17.02.2019 | 22:05

Մյունխենի անվտանգության համաժողովին երկկողմ հանդիպումների համար նախատեսված հյուրանոցում նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Նախագահը և ԱՄՆ դեմոկրատ նախկին փոխնախագահը պայմանավորվում են հետագա հանդիպման կամ զրույցի մասին: Համաժողովի ընթացքում նախագահը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նրա հետ թեյախմության ընթացքում նրանք խոսել են հայ համայնքի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը ԱՄՆ պաշտոնյային հրավիրել է Հայաստան։

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ