ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ուրցաձորում հաղթել է հրաժարական տված թեկնածուն

Ուրցաձորում հաղթել է հրաժարական տված թեկնածուն
18.02.2019 | 12:57

Արարատի Ուրցաձոր համայնքի համայնաքապետի ընտրություններում հաղթել է 2018-ի հոկտեմբերին բողոքի ակցիաներից հետո հրաժարական տված համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը: Նրա օգտին քվեարկել է 911 ընտրող: Հիմնական մրցակիցը` Գևորգ Ավետիսյանը, ստացել է 744 ձայն:Համայնքապետի թեկնածուներից Անդրանիկ Կարապետյանն ստացել է 108, Անդրանիկ Մխիթարյանը՝ 37, Սամվել Սիմոնյանը՝ 386 ձայն:


Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վարչապետին ուղղված բողոքի հետքերով այցելել էր Ուրցաձոր, հանդիպել բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ, ովքեր պահանջում են գյուղապետի հրաժարականը: Դավիթ Սանասարյանը նաև հանդիպել էր Ռաֆիկ Անդրեասյանի հետ: Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ տևական բողոքի ակցիաներ էին իրականացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Բողոքող գյուղացիները պնդում էին, որ նա համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել և հայտարարել, որ մյուս ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս Ուրցաձորի համայնքապետին հորդորել էր հրաժարական տալ:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ