ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարդենիսում հաղթել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, Ակունքում համայնքապետն ընտրվել է 5 ձայնի տարբերությամբ

Վարդենիսում հաղթել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, Ակունքում համայնքապետն ընտրվել է 5 ձայնի տարբերությամբ
18.02.2019 | 12:58

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանն ընտրվել է համայնապետ: Նա ստացել է 1719 քվե: Մյուս թեկնածուները՝ Կարեն Մկրտչյանն ստացել է 931 ձայն, Արկադի Խաչատրյանը՝ 823 ձայն, Գևորգ Սիմոնյանը 591 ձայն, Արսեն Ամիրխանյանը՝ 555 ձայն, Վահան Զարոյանը՝ 504, Գարսևան Սաղաթելյանը՝ 350, Գրիշա Աղաջանյանը՝ 273:


Համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել մարզի Ակունք համայնքում: Գործող համայնքապետ Հունան Ռուբենյանը թեկնածություն չի առաջադրել:
Ամենաշատ քվեն ստացել է Նիկոլա Խաչատրյանը` 561 ձայն, իսկ Նորիկ Հայրապետյանը, ում անունը 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ներառված է եղել ԼՀԿ-ի ցուցակում, զիջել է 5 ձայնով՝ ստանալով 556 քվե:
Մյուս թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ստեփան Ղազարյանը ստացել է 135, Արեգ Մկրտչյանը՝ 274, Կարեն Սիմոնյանը՝ 469 քվե:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ