ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը
18.02.2019 | 22:48

Ազգային անվտանգության ծառայությունը արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Սեդրակ Քոչարյանի մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է ԱԱԾ-ն մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը պատասխանեց.

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը նպատակահարմար գտնելու դեպքում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Այս պահին լրատվամիջոցներին փոխանցելու տեղեկատվություն չունենք»:

Ավելի վաղ Սեդրակ Քոչարյանը հայտնել էր 2rd.am կայքին, որ ԱԱԾ-ն իրեն մեղադրանք է առաջադրել փողերի լվացման ու հարկերից խուսափելու հոդվածներով:

Նա տեղեկացրել է նաև, որ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ