ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պատգամավորները կիսանախագահական համակարգին վերադառնալու մասին

Պատգամավորները կիսանախագահական համակարգին վերադառնալու մասին
18.02.2019 | 23:01

Կիսանախագահական համակարգին հետ գնալը Աժ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետընթաց է համարում։ «Նորից հետ գնանք կիսանախագահական, ես կարծում եմ, որ դա հետընթաց է։ Ես գտնում եմ, որ մենք պետք է առաջ գնանք, այսինքն՝ այն խեղաթյուրված համակարգը, որ հիմա դրել են սուպերվարչապետական սարքել, հիմա պետք է դրանից էլ առաջ շարժվենք և գնանք ամբողջական խորհրդարանական կառավարման։ Ես դա գնահատում եմ հետընթաց։ Մենք եվրոպական մոդելի կառավարման կողմնակից ենք։ Ես կարծում եմ, որ դա ետընթաց կլինի Հայաստանի համար»` ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է Էդմոն Մարուքյանը։


Աժ ԲՀԿ խմբակցությունը կիսանախագահական համակարգին անցնելու հարց չի քննարկել` ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«ԲՀԿ-ն այս փուլում այդ խնդիրը չի քննարկել։ Անձնական տեսակետ հնչեցնելով ես կարող եմ ասել՝ քանի որ արդեն իսկ մենք վարչապետական, կամ խորհրդարանական երկիր ենք, պետք է քաղաքական և այլ տիպի նպատակահարմարությունները քննարկել, թե որ փուլում, ինչ անել, որովհետև, եթե նորից մենք հետ գանք, նորից փոփոխվի էդ ամն ինչը, պետք է բոլոր ռիսկերը, բոլոր դրական և բացասական խնդիրները քննարկենք։ Մենք չենք քննարկել ուղղակի պետք է դրա նպատակահարմարությունը լրջագույն, համակողմանի քննարկվի», - ասաց Մելքումյանը։


Աժ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանն էլ նշեց.
«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված մենք քննարկումներ դեռ չենք ունեցել և պատեհ պահի կքննարկենք նաև այդ առաջարկն։ Այս պահին մենք չենք քննարկել այդ հարցը»: Լենա Նազարյանը անձնական մեկնաբանություններ չի տվել:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ

Մեզ հետ չես` մեր դեմ ես