ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը

Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը
18.02.2019 | 23:07

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհուրդ է տալիս ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին խորհուրդներ տալու փոխարեն մտածել սեփական պահվածքի մասին:

«Կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը: Ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսին լինել: Լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին լինի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նազարյանն՝ անադրադառնալով կառավարության ծրագրից հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված Էդմոն Մարուքյանի քննադատությանը:

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ