ՌԴ տնտեսության զարգացման նախարարությունը 6,3 միլիարդ դոլար է գնահատել արևմտյան պատժամիջոցների պատճառած վնասը։ Ռուսաստանի տնտեսությանը հիմնականում վնաս են հասցրել, նախարարության տվյալներով, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ուկրաինան։
Ռուսաստանի դեմ 159 տարբեր տիպի պատժամիջոցներ է սահմանել 64 երկիր։ Ամենից շատ վնասներ Ռուսաստանին հասցրել է Եվրամիությունը։ 2,4 միլիարդ դոլար է կորցրել Ռուսաստանի տնտեսությունը եվրոպական պատժամիջոցների հետևանքով։ Երկրորդը ԱՄՆ է` պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել է 1,1 միլիարդ դոլար։ Երրորդը Ուկրաինան է՝ Կիևի հետ հակամարտության հետևանքով Մոսկվան կորցրել է 800 միլիոն դոլար։ Ամենից շատ պատժամիջոցներից տուժել է մետալուրգիան՝ ոլորտը պատժամիջոցներից կորցրել է 4 միլիարդ դոլար, գյուղատնտեսությունը՝ 1 միլիարդ դոլար, քիմիական արդյունաբերությունը՝ 1 միլիոն դոլար։