ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ նախատեսված է համանախագահների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Միջնորդները Երևանից կուղևորվեն Բաքու:
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...