«Ժառանգության» վարչությունը որոշել է հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին Երևանում: «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, լինելով 2-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները», - ասված է կուսակցության հաղորդագրությունում:
Կուսակցության գործուն անդամների հավաքում, որը բաց է քաղաքական, հասարակական բոլոր շահագրգիռ ուժերի ու հանրության համար, կլսվեն հրատապ զեկույցներ վերջին զարգացումների մասին, կընտրվի վարչության նոր կազմ և կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող՝ «Ժառանգության» բանաձևը: