ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ ՀԲԸՄ նախկին նախագահ, ազգային բարերար Լուիզ Մանուկյանի

Բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ ՀԲԸՄ նախկին նախագահ, ազգային բարերար Լուիզ Մանուկյանի
20.02.2019 | 23:49

Լինելով արդի հայ իրականության ամենաազդեցիկ գործիչներից մեկը և հանդիսանալով ՀԲԸՄ 100-ամյա պատմության մեջ ամենքի կողմից ակնածանքի և հարգանքի արժանացած առաջնորդ, Լուիզ Մանուկյան Սիմոնը հույսի ու ոգեշնչման անջնջելի հետք կթողնի հայ ժողովրդին, Հայրենիքին ու Հայ եկեղեցուն մատուցած անձնվեր ծառայությամբ: Նրա մահը խոր վիշտ է պատճառել ՀԲԸՄ աշխարհասփյուռ ընտանիքին, որին նա ծառայել է անխոնջ նվիրումով և բացառիկ գերազանցությամբ՝ որպես կազմակերպության առաջին և միակ կին առաջնորդ, սկզբում հանդես գալով որպես Կենտրոնական վարչության անդամ, այնուհետ՝ 12 տարի շարունակ՝ որպես նախագահ:


Տեղեկանալով նրա վախճանի մասին, ՀԲԸՄ գործող նախագահ Պերճ Սեդրակյանը, որ Լուիզ Սիմոնի ղեկավարությամբ գործակցել է որպես փոխնախագահ, նրան բնութագրեց որպես ռահվիրայի ոգու կրողի և իր ժամանակից շատ առաջ անցած կնոջ: «Նա կոչված էր առաջ մղելու ՀԲԸՄ-ն՝ հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, դառնալով աշխարհասփյուռ հայության ծառայող հաջողությունների և օգտավետ նախաձեռնությունների շարժիչ ուժը: Նա օրինակ էր բոլոր նրանց համար, ովքեր բախտ էին ունեցել աշխատելու նրա հետ և հետևելու նրա հիասքանչ մտքի թռիչքին: Մշտապես լինելով իդեալիստ, նա, միաժամանակ, գործնական էր, արդյունավետ և իմաստուն, և կարողանում էր կանխատեսել խոչընդոտները և գտնել լուծումներ, որոնք հանգեցնում էին տևական արդյունքների»:


Լուիզ Սիմոնին կյանքում մեծ ճակատագիր էր վիճակված: Պաշտոնավարման ընթացքում նա առաջինն էր, ով Հայաստանում 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո կազմակերպեց օգնության համատարած ջանքերը. նա օգնություն և հոգատարություն պարգևել Ղարաբաղյան պատերազմից տուժածներին և նրանց ընտանիքներին, կարևորագույն դերակատարություն է ունեցել անկախ Հայաստանի վերածննդի գործում՝ օգնելով հաղթահարել սոցիալ-տնտեսական և կրթական համակարգերի կործանմամբ պայմանավորված բազմաթիվ դժվարությունները:


«Իրապես ապշեցուցիչ էր բազմաթիվ ոլորտներում նրա գործունեության ցանկացած օրը. նա կարողանում էր ոչ միայն շնորհալի կառավարել ընթացիկ գործունեության բոլոր հատվածները, այլև պահպանել ՀԲԸՄ գործող կրթական, մշակութային և արվեստասիրական ծրագրերը սփյուռքի բոլոր հատվածներում», - նշեց պարոն Սեդրակյանը:
Լուիզ Սիմոնի ամենանշանակալի նվաճումներից էին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, ՀԲԸՄ Հայորդյաց տների և ՀԲԸՄ տարեցների բարեգործական ճաշարանների հիմնումը, որոնք, նրա ոգեշունչ առաջնորդության շնորհիվ, մինչ օրս գործում են Հայաստանում:


Փետրվարի 20-ի ժամը 13:00-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում (2/2 Մելիք-Ադամյան փ.) բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ ՀԲԸՄ նախկին նախագահ, ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի։ Բոլոր ցանկացողները կարող են այցելել կենտրոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ հայուհու հիշատակին և գրառում կատարելու սգո մատյանում:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ