Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ամբողջ Ֆրանսիայում կազմակերպված ցույցերին՝ բողոքելով երկրում հրեատյացության ալիքի դեմ:
Ցուցարարները Փարիզի և մյուս քաղաքների փողոցներ են դուրս եկել «Բավական է» կարգախոսով: Նրանց են միացել ձախ և աջ կուսակցությունների քաղաքական գործիչներ, նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին:
Բողոքի ակցիաները պաշտպանել են 50-ից ավելի քաղաքական կուսակցություններ, արհմիություններ և ասոցիացիաներ: Ցույցերի սկսվելուց մի քանի ժամ առաջ Ֆրանսիայում տապանաքարեր Էին պղծվել հրեական գերեզմանոցում:
Փետրվարի 19-ին Ֆրանսիայի նախագահն այցելել է երկրի արևելքում գտնվող հրեական գերեզմանատուն, որտեղ գրեթե 100 տապանաքարեր էին պղծվել նացիստական խորհրդանշաններով: «Նրանք, ովքեր դա արել են, արժանի չեն լինելու Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ և կպատժվեն»,- ասել է նախագահը: Ֆրանսիայի հրեական համայնքն ամենամեծն է Եվրոպայում, ունի առնվազն 550 հազար անդամ: