ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեր ամենակարևոր անելիքը նաև համարում ենք այն, որ մարդը բարձրագույն արժեք լինի նաև ուրիշ մարդու համար

Նիկոլ Փաշինյան. Մեր ամենակարևոր անելիքը նաև համարում ենք այն, որ մարդը բարձրագույն արժեք լինի նաև ուրիշ մարդու համար
21.02.2019 | 00:12

Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է կառավարություն, որը մարդու իրավունքների խախտման դեմ պայքարող մարդկանց և կառույցների դաշնակիցն ու հովանավորն է` այսօր Մատենադարանում՝ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ իրավունքների պաշտպանության իրենց բանաձևը բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորություններ և այդ հավասար հնարավորությունների նկատմամբ հավասար հասանելիություն ստեղծելն է։


«Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով։ Մեր քաղաքական տեսակետը և հայացքը, գաղափարախոսությունը հետևյալն է, որ իրավունքների պաշտպանության համատեքստում առաջին անելիքն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական, գիտական, տնտեսական, քաղաքական դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ։ Սա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր կարող է չունեն այդ օբյեկտիվ ընդունակությունները, պետք է դուրս մնան այս քաղաքականության շրջագծից։ Ընդհակառակը՝ մեզ համար կարևոր է, որ մենք մարդկանց աջակցենք, քաջալերենք, օգնենք, որպեսզի նրանք իսկապես նաև իրենց օբյեկտիվ ընդունակությունները զարգացնելու, կրթական համակարգի և կրթությանը հասանելի լինելու հնարավորությունների մեջ լինեն հավասար ուրիշների հետ և ուրիշների հետ օգտվեն հավասար հնարավորություններից։ Սա ռազմավարական խնդիր է մեզ համար, մեր երկրի համար, և այս խնդրի լուծման համատեքստում մենք պիտի կարողանանք հասնել նրան, որ Հայաստանում բոլոր դիրքերում լինեն լավագույնները՝ քաղաքականության մեջ լինեն լավագույնները, կառավարության մեջ լինեն լավագույնները, տնտեսության մեջ լինեն լավագույնները, կրթության մեջ լինեն լավագույնները, որովհետև միայն արդար և հավասար հնարավորությունների հասանելիությունն է, որ այսպիսի իրավիճակ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար», - ասաց վարչապետը։


Փաշինյանը նշեց, որ իրենց համար կարևոր է արձանագրել, որ մարդն իսկապես բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում։ «Մարդը բարձրագույն արժեք է ՀՀ կառավարության համար, Հայաստանում հաստատված իշխանության համար և մեր ամենակարևոր անելիքը նաև համարում ենք, որ մարդը լինի բարձրագույն արժեք նաև ուրիշ մարդու համար», - ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ