Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան եւ Նոր Նորքի նստավար) դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվել են: Դավիթ Հարությունյանը բավարարել է պաշտպանական կողմի երեկ ներկայացրած միջնորդությունը: Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված անձնական երաշխավորությունը, իսկ Հովսեփյանի նկատմամբ՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: