ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ օրհներգի փոփոխությանը: Նա հայտարարում է օրհներգի տեքստի մրցույթ:
Սիմոնյանը տեղեկացրել է, որ ստեղծել է աշխատանքային խումբ, որը մրցույթ է հայտարարում է՝ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա տեքստի մրցույթ և երկու ամսում ամփոփել արդյունքները, ընտրել մի տարբերակ: Աշխատանքային խմբում ընդգրված են Ալեն Սիմոնյանը, Մայր Աթոռից` Տեր Ասողիկ քահանան, Դանիել Երաժիշտը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախշյանը և ՀՀ ԿԳՆ լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 30-ին, հաղթող ճանաչված տարբերակը միանգամից օրհներգ չի դառնա. «Այն չի մտցվելու ԱԺ օրակարգ, այլ կհանձնվի հանրությանը, կմնա մեր օրակարգում, հայ ժողովրդի համար: Երբ ժամանակը գա ու մենք զգանք, որ դրա ժամանակն է, այդ թեմային կվերադառնանք», - ասաց Սիմոնյանը: Սիմոնյանը նշել է, որ տեքստի տարբերակները պետք է ուղարկել կամ nororhnerg@gmail.com էլեկտրոնային հասցեով, կամ Արամ Խաչատրյանի թանգարան, կամ էլ ուղղել իր գրասենյակ: