Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղյալ է հայտարարել ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, հաղորդում է Haaretz-ը: Նրանք հեռախոսային բանակցություններ կվարեն: Ավելի ուշ նոր ժամկետ կնշվի անձնական հանդիպման համար: Այցի չեղարկումը պայմանավորված է քաղաքական իրավիճակի հետ՝ ապրիլյան ընտրությունների նախաշեմին: The Jerusalem Post-ը նշում է, որ ուղևորությունը հետաձգվել է երկկողմ համաձայնությամբ: Նեթանյահուն և Պուտինը պետք է հանդիպեին փետրվարի 21-ին, Մոսկվայում: Նրանք ծրագրել էին քննարկել երկկողմ համագործակցությունը, Մերձավոր Արևելքի ներկայիս իրավիճակը, այդ թվում, պաղեստինա-իսրայելական կարգավորումը և Սիրիայում տիրող իրավիճակը: