ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արայիկ Հարությունյանը տեսնում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտությունը

Արայիկ Հարությունյանը տեսնում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտությունը
22.02.2019 | 01:38

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի պետական համալսարանի երկարամյա ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի անհրաժեշտությունը տեսնում է։ «100-ամյակով մենք շատ հստակ ուղերձներ ենք հղելու ինչպես մեր ներքին լսարանին, այնպես էլ մեր արտաքին լսարանին ԵՊՀ-ի և մեր բարձրագույն կրթության առաջնահերթությունների ու զարգացման վերաբերյալ, և քանի որ Արամ Սիմոնյանը ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և առհասարակ բարձրագույն կրթության ոլորտում, դրան դուք ականատես եք եղել բազմիցս՝ ուսանողների սահմանափակումներ, դասախոսների սահմանափակումներ, սրա շրջանակում է եղել իմ մտահոգությունը», - ասաց Արայիկ Հարությունյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց, թե կարծում է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում իր ղեկավարման տարիներին հարուցված քրեական գործերը ինչ-որ ձևով քաղաքականացնելու համար։


«Ինքն ասել է՝ ինձ 100-ամյակը չի հետաքրքրում, գնացեք դուք կազմակերպեք: Նշեց՝ ինձ պետք է մնալ ռեկտոր, որովհետև եթե իմ դեմ քրեական գործեր հարուցվեն, ես պետք է ԵՊՀ-ն օգտագործեմ պաշտպանվելու համար։ Այսինքն՝ ինքը մի ամբողջ գիտխորհուրդ, բազմաթիվ դեկանների և գիտնականների իր համար վահան է սարքել», - ասաց նախարարը։
Ոստիկանությունը երեկ հաղորդեց Երևանի պետական համալսարանում հայտնաբերած չարաշահումների մասին: Իրավապահները խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքեր են բացահայտել, որոնց առիթով գործ են հարուցել և ուղարկել Քննչական կոմիտե:


Ոստիկանության հաղորդագրությունում նշվում էր «համալսարանի ղեկավար պաշտոնատար անձ» արտահայտությունը՝ առանց հստակեցնելու, որ խոսքը ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է: Արամ Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում ընդունել էր՝ խոսքը իր մասին է, և ինքը կտրուկ հերքում է այս ապօրինություններին իր առնչությունը: Կրթության և գիտության նախարարը զարմացել էր, որ ԵՊՀ ռեկտորը երկուշաբթի հապճեպ գիտխորհրդի նիստ էր հրավիրել ու դրա ընթացքում խոսել իր հանդեպ ճնշումների մասին: Սակայն միայն հաջորդ օրը, երբ տեղեկություն տարածվեց ԵՊՀ-ին առնչվող քրեական գործի մասին, հասկացավ գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պատճառը: «Եվ հիմա, սիրելի գիտխորհուրդ, ափալ-թափալ, ինչ-որ մարդկանց միջոցով, որոնց նույնպես մեջքը միշտ ծուռ է եղել, և իրանք էլ հաստատում են, որ իրենք բուհի, մեր սիրելի ԵՊՀ-ի ինքնավարության մակարդակը հասցրել են պլինտուսի, ինչ-որ ափալ-թափալ տեքստեր են նախապատրաստել գիտխորհրդի համար՝ դատապարտում են և այլն։ Սիրելի գիտխորհուրդ, Արամ Սիմոնյանը ձեզ ուզում է մտցնել իր արած-չարածների պատասխանատվության տակ, և հետևաբար արդեն ձեր որոշելիքն է՝ մտնե՞լ էդ պատասխանատվության տակ, թե՞ ոչ», - ընդգծեց նախարարը։

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ