ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի եվրաինտեգրման շուրջ բանակցությունները կասեցնելու առաջարկը

ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի եվրաինտեգրման շուրջ բանակցությունները կասեցնելու առաջարկը
22.02.2019 | 02:00

Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բանակցությունները պաշտոնապես կասեցնելու առաջարկը: Եվրաինտեգրման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու հարցը Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի առաջարկով դրվել էր քվեարկության և ընդունվել է 40 կողմ, 7 դեմ և 10 ձեռնպահ ձայներով:

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ