ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լին Թրեյսին երդվել է՝ որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան

Լին Թրեյսին երդվել է՝ որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան
23.02.2019 | 02:40

Լին Թրեյսին որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան երդվել է` տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական կայքը: Դիվանագետը մինչ Հայաստան գալը Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, ավելի վաղ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում՝ ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ