ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»

«Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»
23.02.2019 | 16:36

Այն ժողովուրդը, որ ի վիճակի է եղել իրականացնել ու հասնել մի էֆեկտի, որը մենք լիարժեք կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր տիրույթում է, «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տնտեսական հեղափոխությունը, ըստ այդմ, մեր կարևորագույն առաջաներթությունն է», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը։

«Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից։ Քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքը իրենով պիտի փակի այն փողոցները, որոնցով հոսում էր կոռուպցիան, ապօրինությունը։ Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետևյալն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունների չափով պետք է պայմանական փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը», - ասաց ՀՀ վարչապետը։


Նա ընդգծեց՝ տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հռչակեց տնտեսական հեղափոխության կարգախոսը։ «Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ