Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը Վենեսուելայի բանակին ընտրության առաջ դրեց՝ կոչ անելով զինվորներին պաշտպանել ժողովրդին: «Վենեսուելայի զինված ուժերը ընտրություն ունեն` ընդունել ժողովրդավարությունը, պաշտպանել խաղաղ բնակչությանը և թույլ տալ մարդասիրական օգնություն տրամադրել, հակառակ դեպքում՝ է՛լ ավելի մեծ պատժամիջոցների և մեկուսացման առաջ կկանգնեն», – ասել է Բոլտոնը:
Իր հայտարարությանը նա կցել է Reuters-ի հոդվածը, նշելով, որ արդեն հաջորդ շաբաթ Վենեսուելայի զինված ուժերի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն: ԱՄՆ-ը դատապարտում է Վենեսուելայի քաղաքացիների վրա Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների հարձակումները: Նման ուղերձ Twitter-ում շաբաթ օրը գրեց ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
«ԱՄՆ դատապարտում է Վենեսուելայում Մադուրոյի գանգստերների հարձակումները քաղաքացիական անձանց վրա: Այս հարձակումները խաղաղ բնակչության մահվան և վնասվածքների պատճառ են դարձել»,- գրել է Մայքլ Պոմպեոն: