ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանում աշխատանք փնտրող միգրանտների թիվը 2018-ին ամենացածրն է եղել

Ռուսաստանում աշխատանք փնտրող միգրանտների թիվը 2018-ին ամենացածրն է եղել
24.02.2019 | 22:54

Ռուսաստանում աշխատանք փնտրող միգրանտների թիվը 2018-ին հասել է վերջին 5 տարիների մեջ ամենացածր ցուցանիշին, վկայում են Ռուսաստանի վիճակագրական վարչության տվյալները: 2018-ին Ռուսաստան է տեղափոխվել 565 հազար մարդ, 440 հազարն էլ՝ հեռացել, որ ռեկորդային ցուցանիշ է վերջին տարիների համար: Հեռացողների շարքում հաշվառվում են ոչ միայն ռուսական անձնագիր ունեցողներն, այլև` Ռուսաստանում ապրող միգրանտները: Փորձագետները միգրացիոն հոսքերի փոփոխության պատճառ են համարում տնտեսական խնդիրները և Ղրիմի բռնակցումից հետո Արևմուտքի սահմանած պատժամիջոցները:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ