ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բրեկզիտի հարցով քվեարկությունը կկայանա մարտին

Բրեկզիտի հարցով քվեարկությունը կկայանա մարտին
25.02.2019 | 17:26

Համայնքների պալատում բրեկզիտի հարցով քվեարկությունը կկայանա մինչև մարտի 12-ը` Կահիրեում մեկնարկած «ԵՄ-Արաբական պետությունների լիգա» առաջին գագաթաժողովում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Նրա՝ Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ն լքելու նոր ծրագիրը բրիտանացի պատգամավորներին կներկայացվի առաջիկա շաբաթներին` եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո: ԵՄ ղեկավարների հետ Կահիրեում բանակցությունները Թերեզա Մեյը դրական է գնահատել: «Ես արդեն նշել եմ, որ մենք կառուցողական բանակցություններ ենք ունեցել ԵՄ հետ: Մենք նախատեսել ենք, որ բրեկզիտի հարցով քվեարկությունը կկայանա մինչև մարտի 12-ը: Կարծում եմ մենք ի վիճակի ենք այնպես անել, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքի արդեն վավերացված համաձայնագրով»,- ասել է Թերեզա Մեյը։

Դիտվել է՝ 239

Մեկնաբանություններ