ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սամվել Բաբայանը միայն երեկ է իմացել, որ տարիներ առաջ իրեն զրկել են ԼՂ քաղաքացիությունից

Սամվել Բաբայանը միայն երեկ է իմացել, որ տարիներ առաջ իրեն զրկել են ԼՂ քաղաքացիությունից
25.02.2019 | 17:28

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմում է դատարան՝ Լեռնային Ղարաբաղի իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով:

«Ինձ զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից, այն դեպքում, որ ես որևիցե անգամ ոչ դիմում եմ գրել, ոչ դրա մասին հայտարարել եմ, - «Ազատության» հետ զրույցում ասել է Բաբայանը: - Այդ հարցով դատարան ենք մտնում՝ դիմում, որ վերականգնեն: Որովհետև դա հակասում է իրենց իսկ Սահմանադրությանը, որովհետև այնտեղ հստակ գրված է՝ որևիցե մեկը, անգամ դիմումի համաձայն, իրավունք չունի ինձ զրկել քաղաքացիությունից: Իրենք իրավունք չունեին ո՛չ զրկեին, որ նման հարց քննեին»:


Բաբայանը փետրվարի սկզբին բարձրաձայնել էր 2020-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին և միայն երեկ է իմացել, որ 2006-ին, իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից: «Ես երեկ եմ իմ պաշտպանից իմացել, որ ես զրկված եմ քաղաքացիությունից: Ես մինչև էդ չգիտեի՝ որտեղի՞ց տեղյակ լինեմ, եթե ես դիմում չեմ ներկայացրել, որ ես հրաժարվում եմ քաղաքացիությունից, ո՞վ իրավունք ուներ ինձ քաղաքացիությունից զրկել: Երբ որ մենք ասում ենք, իրանք էլ տրտնջում են, որ օրենքով ամեն ինչ՝ օրենքով, հենց դրա մասին ա խոսքը», - ընդգծեց նա:

Դիտվել է՝ 240

Մեկնաբանություններ