Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

«Կանաչ գիրք»-ը՝ «Օսկար»-ի 91-ի լավագույն ֆիլմ

«Կանաչ գիրք»-ը՝ «Օսկար»-ի 91-ի լավագույն ֆիլմ
25.02.2019 | 17:29

Լոս Անջելեսում ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը: Լավագույն ֆիլմ ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք»-ը: Լավագույն ռեժիսորն է Ալֆոնսո Կուարոնը «Ռոմա» ֆիլմի համար:

«Բոհեմյան Ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար լավագույն դերասանի ոսկե արձանիկը ստացավ Ռամի Մալեկը: Սա 37-ամյա կինոաստղի առաջին «Օսկար»-ն էր: «Բոհեմյան Ռապսոդիա»-ն արժանացավ 4 արձանիկի: «Ֆավորիտը» ֆիլմում Մեծ Բրիտանիայի թագուհի Աննայի դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Օլիվիա Քոլմանը:

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ