Չինական արտադրության ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվում է` Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ որոշման պատճառը «Չինաստանի հետ կայացած խիստ արդյունավետ բանակցություններն էին»: Թրամփը Սպիտակ տանը հանդիպել էր Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ: Ենթադրվում էր, որ ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների մաքսատուրքերի կբարձրացվեն մարտի 1-ից: