ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ 2016-ի նախագահի ընտրություններում Ռուսաստանի և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի միջև գաղտնի դավադրություն է եղել։
«Պայմանավորվածություն է եղել Հիլարի Քլինթոնի, Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի և ռուսների միջև», - Քեմփ Դևիդի իր նստավայրում լրագրողներին հայտնել է նախագահը։ Նա նշել է, որ ՌԴ-ի հետ իր թիմի կապերի թեման «այժմ մեռած է», քանի որ մեկ տարի անց ոչ մի ապացույց չի հայտնաբերվել։ ԱՄՆ նախագահը չի մեկնաբանել արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսին ուղղված Սպիտակ տան իրավաբանների խնդրանքը, որ մասնակցի Մոսկվայի՝ ԱՄՆ ընտրություններին հետաքննությանը: