ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովը նոր նախագահ ունի

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովը նոր նախագահ ունի
25.02.2019 | 17:40

Թուրքիայի 27-րդ գումարման մեջլիսի նոր նախագահ է ընտրվել «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Մուստաֆա Շենթոփը: Նրան ձայն է տվել 336 պատգամավոր, թեկնածուներ էին առաջադրել նաև մեջլիսում ներկայացված «ժողովրդահանրապետական» (CHP) «Ժողովրդադեմոկրատական» (HDP) կուսակցությունները, «Ազգայնական շարժում» կուսակցությունը թեկնածու չէր ներկայացրել և պաշտպանել է ԱԶԿ-ական թեկնածուին:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ