ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Առաջին անգամ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանում ՀՆԱ-ի զգալի աճ է արձանագրվել

Առաջին անգամ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանում ՀՆԱ-ի զգալի աճ է արձանագրվել
25.02.2019 | 19:25

«Մինչև տարեվերջ Ադրբեջանում լրջագույն բարեփոխումներ կիրականացվեն, որոնց գլխավոր նպատակն է երկրում տնտեսական զարգացման ապահովումը», - Բաքվում խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հունվարին ՀՆԱ-ի աճն Ադրբեջանում կազմել է շուրջ 3 տոկոս: Դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 2-3 տարիների ընթացքում: Դրանից ելնելով` 2019-ին կարող ենք տնտեսական աճի բավական բարձր տեմպեր ակնկալել», - նշել է Ալիևը:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ