ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ապաքինվելուց հետ Սամվել Մայրապետյանը կվերադառնա Հայաստան

Ապաքինվելուց հետ Սամվել Մայրապետյանը կվերադառնա Հայաստան
25.02.2019 | 19:26

7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանը Գերմանիայում առաջին վիրահատությունից հետո պատրաստվում է երկրորդ վիրահատությանը։ Նրա փաստաբան Կարեն Բատիկյանն ասել է, որ Մայրապետյանի կյանքին արդեն վտանգ չի սպառնում։ «Հիմա երևի թե գտնվում է հետվիրահատական շրջանում, որովհետև քարը հեռացվել է, առաջին փուլը բարեհաջող իրականացվել է, պատրաստվում են երկրորդ փուլին՝ արդեն լեղապարկի հեռացմանը», - ասաց Բատիկյանը։ Հարցին, թե ի՞նչ տեղեկանք են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, փաստաբանը պատասխանեց. «Ես պարտավորություն էի ստանձնել, որ պարբերաբար տեղեկություններ կներկայացնեմ Սամվել Մայրապետյանի գտնվելու վայրի և բուժման ընթացքի վերաբերյալ»։ Կարեն Բատիկյանը տեղեկացրեց, որ դեռ պարզ չէ, թե Սամվել Մայրապետյանը երբ կվերադառնա Հայաստան. ՙԵրբ հետվիրահատական ամեն ինչը վերջանա, ապաքինվի, վերադառնալու է։ Մայրապետյանը մտադիր էլ չէր չվերադառնալ»։

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ