ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյան-Ալիև հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում

Փաշինյան-Ալիև հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում
25.02.2019 | 19:26

minval.az-ը նշում է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղաչ Լեյլա Աբդուլաևան մամուլի ասուլիսում ասել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»: Նա ընդգծել է, որ հանդիպման ամսաթվի վերաբերյալ առայժմ ստույգ տեղեկություն չկա:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ