Դա վարձակալությամբ էր վերցված, հիմա կառավարությունը որոշել է վարձակալական իրավունքով չլինի, ինքն իր ներսի ունեցած սենյակներից տա, բայց մինչև հիմա չի տվել` ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով 168.am-ի հրապարակմանը, որ իրեն զրկել են կառավարության շենքի սենյակից: «Աշխատակիցներին կառավարությունում մի փոքր սենյակ են տվել, ես էլ մեր կուսակցության գրասենյակում եմ, մեկ-մեկ մեզ մոտ ենք հավաքվում կամ տարբեր դահլիճներ ենք փնտրում»,-ասաց նա և նշեց, որ Հանրային Խորհրդի աշխատանքների համար դա նորմալ է: