ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գարեգին Բ-ն ընդունել է Կանադայի Զինված ուժերի հոգևոր առաջնորդին

Գարեգին Բ-ն ընդունել է Կանադայի Զինված ուժերի հոգևոր առաջնորդին
25.02.2019 | 19:29

Փետրվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գիյ վարդապետ Չափդելանին՝ ուղեկցությամբ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ողջունեց երկու երկրների Զինված ուժերի հոգևոր առաջնորդների փոխգործակցությունը՝ այն կարևոր և օգտակար նկատելով փորձի փոխանակման և բանակում հոգևորականների ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու տեսանկյունից:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ