ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Լույսը խավարի հետ նույն տեղում չի լինում

Լույսը խավարի հետ նույն տեղում չի լինում
26.02.2019 | 00:02

Այո՛, աշխարհը հեթանոսանում է։ Եվ ճիշտ էլ կանեք, եթե հարցադրեք` իսկ ե՞րբ է աշխարհը քրիստոնյա եղել, որ: Եղե՛լ է։ Այն ժամանակ, երբ աշխարհի հզոր պետությունները մի կողմ թողեցին հեթանոսական բարքերն ու քրիստոնեությունն ընդունեցին որպես դավանանք:
Եթե օրինակ եք ուզում, խնդրեմ. Մեծ Հայք (առաջինը մեր երկրի անունը հիշատակեցի, որովհետև հիրավի այդպես էլ կա, առաջինն ենք բոլոր ազգերից, որ հեթանոսությունը մերժեցինք, ու Հիսուս Քրիստոսին Տեր ու Աստված ընդունեցինք), Հունաստան, Վրաստան, Բյուզանդիա, Հռոմեական կայսրություն, Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Ռուսաստան, ու մի խոսքով մեր իմացած այժմյան բոլոր առաջատար երկրները, թե Եվրոպայում, թե՛ մնացած մայրցամաքներում: Հիմա կհարցնեք` ի՞նչ փաստերի հիման վրա ես գրում, որ աշխարհը հեթանոսանում է: Եթե աշխարհին վարդագույն ակնոցով չենք նայում, ապա կտեսնենք, թե ինչպես են հենց այդ ազգերը մեկը մյուսի հետևից իրենց իշխանությունը Նեռին՝ այս աշխարհի իշխանին, հանձնում ու Աստծուն ձեռնոց նետում, կառավարական որոշումներով թույլ տալիս միասեռական ախտով վարակվածներին «օրինական» ամուսնություններով «ընտանիքներ» կազմել, ու դեռ այդքանը քիչ է, նման ընտանիքներին թույլ են տալիս երեխաներ որդեգրել, իրենցից առավել գեհենի զավակներ դարձնել:


Այս մասին բոլորս էլ գիտենք ու չենք էլ զարմանում։ Բայց ես իսկապես զարմացա ու խոր ցավ ապրեցի, երբ տեղեկացա, որ քիչ թե շատ ավանդապաշտ Ֆինլանդիան դարձավ Եվրոպայի 12-րդ երկիրը, որը ազատ սեռական հարաբերությունների ու ամուսնությունների մասին օրենք ընդունեց: Ֆիննական պառլամենտը 105 կողմ, 92 դեմ ձայներով բացեց սատանայական սափորի կափարիչն ու ազատ արձակեց ապականող ջինին, որը առաջինն այցելեց ֆիննական լյութերական եկեղեցու արքեպիսկոպոսին։ Վերջինս էլ հայտարարեց, թե Ֆինլանդիայի ազգային եկեղեցին այսուհետ իր դռները ուրախությամբ բացում է միասեռականների առջև, նրանց անարգել ամուսնացնելու համար: Եկեղեցու «հոգևոր հովիվը» նաև հավաստիացնում է, թե դա չի խանգարի եկեղեցու հոգևոր կյանքին, թե ոչինչ չի խախտվի: Հենց այդ հայտարարությամբ էլ տվյալ «հովիվը» դավաճանեց Երկնային Հովվապետին՝ Հիսուս Քրիստոսին, քանզի Իր գառներին այդ «հովիվը» փորձեց սև այծերի վերածել: Եկեղեցու արքեպիսկոպոսի հայտարարությունից հետո ճշմարիտ քրիստոնյաների հակադարձ քայլը չուշացավ. մի քանի օրում շուրջ վեց հազար հավատացյալ հրաժարվեց անդամակցելուց իրենց ավանդական եկեղեցուն և դուրս եկավ այնտեղից: Ասել է` ֆիննական եկեղեցու պատմության մեջ դեռ չլսված մեծ պառակտման սկիզբը դրվեց... Ճեղքը դեռ շատ է խորանալու մինչև սանդարամետի անդունդը հասնելով, քանզի լույսը խավարի հետ նույն տեղում չի լինում: ՈՒ այս ամենը կատարվում է մի երկրի եկեղեցում, որը դեռ Սովետի անաստվածության տարիներին մեզ գաղտնաբար շատ բարակ թղթերի վրա տպագրված ավետարաններ էր ուղարկում և բավարարում հոգևոր սովի մեջ դեգերող խորհրդային պետության հավատացյալներիս հոգևոր սովը։


Որքան էլ ցավալի է, ուղղափառների առաջնորդ երկիրը՝ Հունաստանը, նույնպես տեղի տվեց Նեռի իշխանությանն ու միասեռականների ամուսնության որոշում ընդունեց: Եվ այսպես շարունակ։ Օրինակները, իսկապես, շատ են։
Երկնային Հովվապետը՝ Հիսուսը, լավ ճանաչելով մարդկության մեղավոր բնույթը, արդեն կանխատել էր այս ամենը և Իր ծառա Պողոս առաքյալի միջոցով զգուշացրել. «Սուրբ Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատքից և իրենց ուշադրությունը դարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետությունների վրա, հրապուրված ստախոսների, նրանց վարդապետությունների վրա, որոնք արգելում են ամուսնանալ…» (Ա Տիմոթեոս 4.1-3):


Այո՛, այս չար ու մոլորեցուցիչ ժամանակներում պետք է արգելեն Աստծո նախակարգած ձևով ամուսնությունը, որ տղամարդու ու կնոջ միջև է կայանում, մարդկային սերունդը շարունակելու համար, քանզի Տերն ասաց. «Աճեցեք ու բազմացեք…»:
Բայց ահա «քրիստոնեական» առաջատար պետությունները մեկը մյուսի հետևից ապստամբում են Աստծո խոսքի դեմ և ապականվածների ու Նեռի հետնորդների առջև «կանաչ» ճանապարհ հարթում, միաժամանակ սկսելով հալածել ճշմարիտ քրիստոնյաներին, համարելով նրանց պետական սկզբունքներին ու օրենքներին դիմակայողներ:
Անգլիական գեյերն առաջինն էին, որ Հիսուսին (մեղա՜, մեղա՜ Աստծո) ու Հուդային որպես գեյ զույգ, իրենց բեմադրության մեջ ներկայացրին... միայն մուսուլմանները բողոքեցին, որ քրիստոնյաներն իրենց մարգարեին` Հիսուսին, նման կերպ անարգեցին, իսկ «քրիստոնյա» կոչվող անգլոսաքսերը Նեռից լլկված սուս մնացին...
Առակս զի՞նչ ցուցանե. հիմա մենք ազգովին հոգևոր պատերազմի փուլ ենք մտնում, ու թող Աստված մեզ զորավիգ լինի...


Մեկ անգամ ևս հիշենք Տիրոջ խոսքը. «Ի՞նչ գործ ունի խավարը լույսի, կամ Քրիստոսը Բելիարի հետ»։ Ո՛չ մի։ Բայց քանի որ Քրիստոս Տիրոջը ուրացողների թիվն ահագնանում է, ապա մենք՝ առաջինը Հիսուսին Աստված ու Տեր ընդունողներս ու դավանողներս, պետք է չափազանց զգույշ լինենք ու ամեն գնով դիմակայենք Արևմուտքից հեղեղի նման հոսող հոգևոր պղտոր ապականություններին: Մեր հայրերի Աստված Տեր Հիսուս Քրիստոսը թող զորացնի Իր հավատարիմ զավակներին ու մեր հավատքի հոր` Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ այս բարու և չարի պատերազմում հաղթող անի, քանզի մեր Տիրոջից խոստում ունենք` ապավինող, օգնող և պահպանող իմ ձեռքը ձեզանից չեմ հեռացնի։ Ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 18829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ