Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Instagram-ում տգրել է. «Շնորհակալություն եմ հայտնում Իրանի սիրելի ու հարգարժան ժողովրդին վերջին 67 ամիսների համար։ Անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող շարունակել ծառայությունս, նաև ծառայությանս ընթացքում բոլոր բացթողումների համար: Շնորհակալություն եմ հայտնում Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը անփոփոխ է մնում՝ չնայած Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հրաժարականին: «Մենք ի գիտություն ենք ընդունել Ջավադ Զարիֆի հրաժարականը: Տեսնենք՝ դա ինչ հետևանքներ կունենա: Ամեն դեպքում՝ նա և Հասան Ռոհանին ընդամենը կոռումպացված կրոնական մաֆիայի դրածոներն են: Մենք գիտենք, որ բոլոր վերջնական որոշումները Խոմեյնին է կայացնում: Մեր քաղաքականությունը անփոփոխ է՝ ռեժիմը պետք է իրեն նորմալ երկրի պես պահի և հարգի իր ժողովրդին», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Պոմպեոն: