ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը
26.02.2019 | 15:22

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նրանք բարձր են գնահատել պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները և ընդգծել պատրաստակամությունը՝ խթանելու երկու նախարարությունների խորհրդակցությունների անցկացումը:


Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձել են ակունքներին՝ ընդգծելով, որ շարժումն ուղղված էր Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների, իր հայրենիքում ապրելու և ազատ արարելու անբեկանելի իրավունքի պաշտպանությանը:


Մնացականյանը ներկայացրել է Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ իր հանդիպումների, վերջերս համանախագահների՝ Երևան այցի մանրամասները: Զրուցակիցները տեսակետներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ