ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Տուսկ. Բրեկզիտի հետաձգումը ռացիոնալ քայլ կլինի

Դոնալդ Տուսկ. Բրեկզիտի հետաձգումը ռացիոնալ քայլ կլինի
26.02.2019 | 15:23

«Բրեկզիտի հետաձգումը ռացիոնալ քայլ կլինի». - մեկնաբանելով Լոնդոնի հետ բանակցությունները` հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: «Որքան քիչ ժամանակ է մնում մինչև մարտի 29-ը, այնքան մեծանում է բրեկզիտի հետաձգման հավանականությունը: Դա օբյեկտիվ իրողություն է, ոչ թե մեր ցանկությունը կամ մեր մշակած ծրագիրը», - նշում էր Տուսկը` ընդծելով, որ բրեկզիտի գործընթացի երկարաձգման «այլընտրանքը քաոսն է»:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ