Հայաստանին ֆինանսական հանձնառության 20-25 տոկոս ավելացում կլինի` այսօր ասուլիսում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Կլինի էական ավելացում Հայաստանին հովանոցային ֆոնդից», - ասաց նա: ԵՄ-ն բարձր է գնահատում ժողովրդավարական ու այլ բարեփոխումների ընթացքը Հայասանում։
«Մենք շատ կառուցողական մթնոլորտում ենք հիմա, քննարկում ենք կոնկրետ ծրագրեր, որից Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ-ն կնպաստի երկրի զարգացմանը», - ասաց Սվիտալսկին։ Նա հույս ունի, որ Հայաստանը կկարողանա ավելի շատ օգտվել այն հնարավորություններից, որ տրամադրում է Եվրամիությունը: