ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պյոտր Սվիտալսկի. ԱԺ ընտրությունները լավագույն ընտրություններն էին, որ անցան անկախ Հայաստանում

Պյոտր Սվիտալսկի. ԱԺ ընտրությունները լավագույն ընտրություններն էին, որ անցան անկախ Հայաստանում
26.02.2019 | 15:39

Պատրաստվում ենք օրացույցային շատ հանդիպումների` ասուլիսում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Պատրաստվում ենք առաջիկա ամիսներին բարձր մակարդակների հանդիպումների, սա ցույց է տալիս, որ ՀՀ- -ԵՄ հարաբերությունները զարգանում են շատ կառուցողական», - ասաց նա։


Սվիտալսկին նշեց, որ 2018-ի ԱԺ ընտրությունները շատ բարձր մակարդակի վրա էին։ «Դրանք բավարարում էին միջազգային չափորոշիչներին, ու կարելի է ասել, որ դրանք լավագույն ընտրություններն էին, որ անցան անկախ Հայաստանում», - ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը՝ ավելացնելով, որ այս ընտրությունները ուղենշային զարգացում էին ՀՀ քաղաքական կյանքում։ «Հիմա մենք ունեք մի կառավարություն, որն ունի շատ ուժեղ աջակցություն, հիմք», - նշեց նա:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ