Պետական վերահսկողական ծառայությունում տեղյակ չեն՝ աշխատակիցների ձերբակալությանը ։ «Մենք չենք տիրապետում նման ինֆորմացիայի։ Հավանաբար այդ հարցին կպատասխանի Ազգային անվտանգության ծառայությունը։ Իրավապահ մարմիններին դիմեք», - Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է ՊՎԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը։
Երեկ գիշերը «Analitik.am»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչության պետեր Ադյան եղբայրներին՝ Դավիթ և Սամվել Ադյաններին: