ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Տոնոյան. Իսկ ինչո՞ւ ոչ

Դավիթ Տոնոյան. Իսկ ինչո՞ւ ոչ
26.02.2019 | 15:43

Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։ «Ոչ քանակական առումով, ոչ ժողովրդագրական առումով, ոչ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել Ադրբեջանի հետ: Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնելու», - Հ 1-ի եթերում երեկ ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։ Հարցին, թե խոսքը «Սու»-երի մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Նաև «Սու»-երի»: Դիտարկմանը, թե հաճախ են ասում, որ դրանք թանկ են, նախարարն արձագանքեց. «Մենք գտնելու ենք արդյունավետ լուծումներ հակառակորդին զսպելու, հակառակորդին հաղթելու», - նշեց նախարարը: Նա ասաց, որ հայկական բանակը ձեռք է բերում հարձակվողական զենքեր:

«Փոխվում է հոգեբանությունը, փոխվում է մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Դրա համար մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը՝ մենք չենք հապաղելու», - ասաց նախարարը: Հարցին՝ հարձակվելու՞ ենք, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Իսկ ինչու՞ ոչ»։

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ